Հայտնի է, թե որքան կարժենան Հայաստանում արտադրված ՊՇՌ թեստերը

16

ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն անդրադառնալով կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացի մանրամասներին, խոսել է այն մասին, թե որքանով են դրանք իսկապես մատչելի:

«Մենք կառավարությունից ստացել ենք նյութեր՝ 250 հազար դոլարի, որպեսզի մատակարարենք 100 հազար թեստ: Այսինքն՝ թեստի արժեքը կազմում է 2.5 դոլար: Հավելյալ ֆինանսավորում մենք չեն ստացել, այդ աշխատանքները կատարվում են տարեկան մեզ տրամադրվող գիտական հետազոտությունների բազային ծրագրի շրջանակներում: Անգամ եթե այլ ծախսերն էլի իրար վրա ավելացնենք և հաշվարկենք, արժեքը 2 դոլար 75 ցենտից չի անցնի: Ինչ վերաբերում է 500 հազարին, որի մասին հայտարարվել է, ապա այո, մենք էս պահին օգտագործել ենք այդ 500 հազարի մի մասը: Այսինքն՝ եթե կարիք լինի, 100-ից 120 հազար թեստ ևս մենք կկարողանանք ապահովել այդ գումարով»,– ասել է Առաքելյանը՝ հավելելով, որ շուկայի՝ իրենց կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ մեկ թեստի միջին արժեքը Հայաստանից դուրս մոտավորապես 10 դոլար է: