Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքը գտնվում է վերջնական փուլում. Զախարյան

74

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի խոսքով՝ Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքը գտնվում է վերջնական փուլում: Այս մասին Զախարյանը հայտնեց Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի հարցին:

«Այս պահին գործարքի վերջնական տարբերակը գտնվում է գնորդ հանդիսացող ամերիկյան ընկերության մոտ՝ ստորագրման համար: Մեր տեղեկություններով՝ մոտակա օրերին այդ գործարքին վերջնական համաձայնություն կտրվի, և նրանք կգան Հայաստան՝ համապատասխան փաստաթղթերը ստորագրելու համար»,- ասել է Զախարյանը:

Նա մանրամասնեց, որ վաճառվում է ոչ թե «Որոտան» ՓԲԸ-ն, այլ նրա գույքը: