Ով էր Սասուն Միքայելյանին ծեծկռտուքից հետո դահլիճից հեռացնող կինը. Armdaily

46
Մայիսի 8-ին Աժ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ աչքի ընկավ մի կին, ով թեժ կռվի պահին դահլիճից թևանցուկ դուրս հանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանին: Armdaily.am-ը գրում է, թե ով է այդ կինը:

Հանրության աչքից չի վրիպել կադրերում երևացող կինը: Նա Հասմիկ Սողոմոնյանն է` Սասուն Միքայելյանի օգնականը: Վերջինս երկար տարիների խորհրդարանական աշխատանքի փորձ ունի: Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի օգնականն է եղել: