Ովքեր են Ֆիրդուսի կառուցապատողները և ինչ է հայտնի նոր ներդրողների մասին

32

Տիգրան Ավինյանի գրասնեյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը հրապարակել է Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման ներդրողների ցուցակը։

Հրապարակված ցուցակի համաձայն` Ֆիրդուսի թաղամասի ամբողջ տարածքը բաժանվել է 18 լոտերի, որոնց գնման ու կառուցապատման համար ընտրվել են 10 ներդրողներ:

Դրանցից 5-ը անհատներ են, 5-ը՝ ընկերություններ, որոնց թվում են Երևանի խոշոր կառուցապատող ընկերություններից «Էլիտ գրուպը», Բուզանդի և Ամիրյան փողոցների հատվածում կառուցապատման որոշ ծրագրեր իրականացնող, 2016թ-ին գրանցված «Ջի էմ Դեվելոփեր» ընկերությունը, հարաբերականորեն նոր գրանցված «ԴԻԱՆԱՐ» ՓԲԸ-ն, որի կատարած աշխատանքներն առայժմ հանրությանը հայտնի չեն, բայց հայտնի է տնօրենը՝ Էդուարդ Մելիքյանը, որը ժամանակին նաև շինարարական հսկա ծրագրերի ակունքներում կանգմած «Գլենդել Հիլզ»-ի տնօրենն էր:

Հաջորդը 2018թ-ի հուլիսին գրանցված «Կաէռ մայնինգ» ՍՊԸ-ն է, որն 2019 թ-ին արդեն թեև ոչ շատ մեծ, բայց չկատարած հարկային պարտավորություններ ուներ, համաձայն պաշտոնական հայտարարությունների՝ azdarar.am կայքում առկա տեղեկատվության: Իսկ վերջին ներդրողը միանգամից 3 լոտ ձեռք բերած «Էսթեյթ Մենեջմենթ» ՍՊԸ-ն է, որը գրանցվել է միայն 2019թ-ի դեկտեմբերին և որի սեփականատերը մեկ այլ՝ «Մեգատորգ Գրուպ Լիմիթեդ» ընկերություն է:

Հիշեցնենք, որ թաղամասի կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2023-2024 թվականներին: Ըստ կառուցապատման նախագծի, որի հեղինակն, ի դեպ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ, ապա քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն է:


[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fsergevarak.sisserian.50%2Fposts%2F149643123335729&width=500″ frameborder=”0″ scrolling=”no” width=”500″ height=”319″]