Ովքե՞ր են օտարերկրյա գործակալները

15

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրան կատարած այցի ընթացքում խոսել էր օտարերկրյա գործակալների մասին, որը մեծ արձագանք ունեցավ: Այդ հայտարարությանն արձագանքեցին նախկին իշխանության ներկայացուցիչները՝ ՀՀԿ-ականները՝ պարզաբանումներ պահանջելով:

Այսօր լրագրողները ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից պարզաբանումներ խնդրեցին այդ հայտարարության մասին: «Այդ հարցին վարչապետը տվել է իր գնահատականը»,- պատասխանեց ԱԱԾ տնօրենը:

Արթուր Վանեցյանն ասաց, որ իրենք աշխատանքներ են տանում այլ երկրների հատուկ ծառայությունների հետ առնչություն և կապեր ունեցող անձանց բացահայտման ուղղությամբ: