Այսօր ժամը 5-ի սահմաններում ոստիկանությունն անցավ բիրտ գործողությունների:
Կեսգիշերն անց մի քանի անգամ ցուցարարներին զգուշացնելուց հետո, որպեսզի վերջիններս լքեն Խորենացու փողոցը և չխանգարեն բնակիչների անդորրը, սկսեց բռնի ուժով բերման ենթարկել ցուցարարներին: Բերման ենթարկվեցին 100-ից ավելի ցուցարարներ:
Մանրամասները՝ տեսանյությում
Նշենք, որ հուլիսի 20-ի երեկոյան տեղի ունեցավ բախում ցուցարարների և ոստիկանների միջև, որի ընթացքում ի պատասխան ցուցարարների կողմից նետվող քարերի ոստիկանությունը կիրառեց արցունքաբեր գազ և մի տարաբնույթ պայթուցիկ նյութեր: Բախման հետևանքով 51 մարդ տուժել է և՛ ոստիկաններ, և ցուցարարների շրջանում:














