Ոստիկանությունը ուժ կիրառեց և ցրեց ակցիան (Տեսանյութ)

8

Առավոտյան ժամը 5:20-ի կողմերը նախազգուշացնելուց հետո, ոստիկանները սկսեցին Բաղրամյան փողոցը ցուցարարներից ազատելու օպերացիա: Ջրցան մեքենաներով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ, հարյուրավոր ոստիկանների և հատուկ ծառայության աշխատակիցների օգնությամբ ցրեցին նստացույցը, ապա բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներից շատերին: