Ոստիկանության զորքերի սպանդը Խորենացի փողոցում և Սարի թաղում (Տեսանյութ)

56

Ազատության հրապարակից խաղաղ երթով ցուցարարները հասան Սարի թաղ՝ մոտենալով ՊՊԾ գրավված գնդի տարածքին, որտեղից կրակոցներ էին հնչում: Ոստիկանությունը 5 րոպե ժամանակ տվեց քաղաքացիներին՝ հեռանալու Սարի թաղից: Րոպեներ անց սկսվեց լսվել կրակոցներ, կիրառվեցին պայթուցիկներ, ոստիկանությունը աննախադեպ բռնի ուժ կիրառեց խաղաղ մարդկանց վրա:

Միաժամանակ գործողություններ սկսվեցին նաև Խորենացի փողոցում: Հարյուրավոր ոստիկանության վահանավոր ներկայացուցիչներ վազեցին դեպի ցուցարարները և բռնություն կիրառելով նրանց բերման ենթարկեցին, որոշները պայթուցիների կիրառումից և կրակոցներից խուսափելու համար հեռացան տարածքից: 

Նշենք, որ ոստիկանության անհամաչափ գործողությունների արդյունքում՝ բազմաթիվ պայթուցիկների կիրառման պատճառով տասնյակ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել, Սարի թաղում տներ են այրվում: