Ոչ իշխանական քառյակը ապրիլի 28-30-ը շուրջօրյա հանրահավաքներ կանցկացնի

14

Ապրիլի 28-ից 30-ը Ազատության հրապարակում ոչ իշխանական 4 ուժերը կազմակերպելու են շուրջօրյա հանրահավաք, այսօր ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով ձեռք բերված պայմանավորվածությունը։

«Մենք երկար ժամանակ է աշխատում ենք անվստահություն հայտնելու նախագծի ու առաջնահերթ գործողությունների փաթեթը մշակելու վրա, որի աշխատանքները կավարտվեն գալիք շաբաթվա սկզբին: Երկրորդ` համաձայնեցրել ենք համատեղ միջոցառումների շարքը մասնավորապես, որ ապրիլի 28-30-ը Ազատության հրապարակում կազմակերպվելու է շուրջօրյա հանրահավաք ` չորս ուժերի համատեղ հանրահավաքը»,- ասաց պատգամավորը:

Ռուստամյանը նշեց, որ Հանրապետության շրջաններում ևս ծանուցողական միջոցառումներ կլինեն:

Բանախոսի խոսքով անելիքները ճշտված են մինչև ապրիլի 28-ը, այնուհետև իրադարձությունները կբեխցնեն հետագա անելիքները: