ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունները վերջապես ընդհանուր հայտարարի եկան: Քառյակը վերջանական որոշում է կայացրել ապրիլի 28-30-ին կայանալիք քառօրյա նիստերի ընթացքում հանդես գալ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ: Այս մասին հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ նշելով, որ իրենք այսօր վերջնական որոշման են հանգել՝ որոշել են սկսել ստորագրահավաք՝ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը ապրիլի քառօրյայում արտահերթ կարգով մտցնելու նպատակով:











