Ողբերգական վթար Գառնի գյուղում. կան զոհեր և վիրավորներ

12

Հունիսի 14-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Գառնի գյուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. 59-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ ուղևոր Անահիտ Դ.-ն տեղում մահացել է:

Նույն օրը, ժամը 07.00-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության ընդունված 47-ամյա Արտակ Մ.-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Կատարվում է քննություն։