Շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված համաձանություններն իրագործվեն. Սարգսյան (Տեսանյութ)

5

Օգոստոսի 10-ին Մոսկվայում կայացել է Սարգսյան-Պուտին հանդիպումը:

Հանդիպման ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար: «Շատ կարևոր է, որպեսզի ձեռք բերված համաձանություններն ի կատար ածվեն: Մենք պատրաստ ենք դրան»,- ասել է նա Մոսկվայում Պուտինի հետ հանդիպման ընթացքում:

Իր հերթին, Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Անդրկովկասում: Պուտինը շեշտել է, որ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման թեման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ու նշել է, որ կտեղեկացնի Սերժ Սարգսյանին զրույցի բովանդակության մասին: