«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատավարությունը ավարտվեց

5

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատավարությունը։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեղավոր ճանաչեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանին ՀՀ քրեական օրենգսրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով ու դատապարտեց 6 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին, 4 տարի պայմանական ազատազրկման։

Մեղադրվող Ալբերտ Մարգարյանն անմեղ ճանաչվեց, մեղավոր ճանաչվեց միայն խուլիգանության մեջ՝ դատապարտվելով 6 տարվա ազատազրկման:

Ալեք Պողոսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության մեջ: Միսակ Առաքելյանը դատապարտվեց 50.000 դրամ տուգանքի, բայց դատարանի վճռով ազատվեց պատժի կրումից:

Արմեն Հովհաննիսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար:

Ավետիս Ավետիսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար: Հայկ Հարությունյանը դատապարտվեց 4.6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և առանց իրացնելու նպատակի` զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու համար: Լիպարիտ Պետրոսյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար:

Մկրտիչ Հովհաննիսյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար, իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ անմեղ ճանաչվեց:

Սևակ Մնացականյանը դատապարտվեց 1,6 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար: Տիգրան Պետրոսյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար: 
Վահե Մկրտչյանը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Վարդան Վարդանյանը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչվելով խուլիգանության համար: