Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործը վարույթ է ընդունվել

16

2013թ-ի նոյեմբերի 5-ի դեպքերից հետո «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործը վարույթ է ընդունվել Կենտրոն և Նոր Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից: Այս մասին տեղեկանում ենք էլեկտրոնային դատական տեղեկատվական համակարգից: Գործը կքննի դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ  խուլիգանություն: