Շանթ Հարությունյանին երկու ամսով կտեղափոխեն հոգեբուժարան

8

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դռնփակ դատական նիստում բավարարել է քննիչի միջնորդությունը` Շանթ Հարությունյանի նկատմամբ կիրառելով դատահոգեբուժական փորձաքննություն: Տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հարությունյանին դատարանի դահլիճից երկու ամիս ժամանակով տեղափոխել են Նուբարաշենի հոգեբուժարան: Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանն ասել է, որ ոչինչ չի ուզում նախօրոք ասել, իսկ մանրամասների մասին կխոսի ավելի ուշ՝ հավելելով, որ Հարությունյանը որոշակի առարկություններ է կատարել դատարանի նման որոշման առնչությամբ: