Շանթ Հարությունյանը մեղսունակ է ճանաչվել

12

 Շանթ Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունն արդեն պատրաստ է: Շ. Հարությունյանը ճանաչվել է մեղսունակ: Այդ մասին հայտարարեց Շանթ Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանը:

Փաստաբանը շեշտեց, որ իրեն բանավոր են տեղեկացրել այդ մասին. «Շանթ Հարությունյանը մեղսունակ է, սակայն պաշտոնապես ինձ չեն տրամադրել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը»:

Հիշեցնենք, որ Հարությունյանը Նուբարաշենի հոգեբուժարանում դատահոգեբուժական փորձաքննության էր ենթարկվել նախորդ տարի, սակայն մինչ այժմ փորձաքննության արդյունքները պաշտոնապես չեն հրապարակվել: Փաստաբանը նշեց, որ հնարավոր է, որ հունվարի 11-ին Հարությունայի գործը տեղափոխվի այլ քննչական վարույթ: