Շանթ Հարությունանի մեղադրանքի ծավալը փոխվել է

12

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի մեղադրանքի ծավալը փոխվել է. հանվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի  2-ին մասով՝  իշխանության ներկայացուցչի՝ ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար առաջադրված մեղադրանքը: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է  Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը՝ ընդգծելով, որ նրան նոր  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ  խուլիգանություն: Նոր մեղադրանքի վերաբերյալ Շանթ Հարությունյանը դիրքորոշում դեռևս չի հայտնել։