Անցյալ տարվա նոյեմբերի 5-ին Երևանի կենտրոնում տեղի ունեցած դեպքերի գործով մեղադրյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կալանավորման ժամկետը երկարացվել է ևս երկու ամսով: Տեղեկացնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով Շ.Հարությունյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանին:
Շ.Հարությունյանը հրաժարվել է ներկայանալ դատարան` պատճառաբանելով, որ «այս ամենը պլանավորված է ռուսական ԿԳԲ-ի կողմից»:














