Շանթին՝ 7, իսկ որդուն 5 տարի ժամկետով են պահանջում ազատազրկել

3

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով մեղադրողը հանդես եկավ մեղադրական ճառով: Մեղադրող կողմը վստահեցրեց, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները հիմնավորված են, ապացուցված են այն արարքները, որոնք վերագրվում են նրանց՝ միջնորդելով, որ Շանթ Հարությունյանին 7 տարի ժամկետով ազատզրկման դատապարտեն: Մեղադրողը միջնորդեց Շահեն Հարությունյանին դատապարտել 5 տարի ժամկետով ազատազրկման. նա ևս մեղադրվում է խուլիգանության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդածի 4-րդ մաս: 

Նշենք, որ Շանթ Հարությունյանը մեղադրվում է խուլիգանության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդածի 4-րդ մաս: Քրեական օրենսգիրքն այս արարքի համար նախատեսում է ազատազրկում՝ չորսից յոթ տարի ժամկետով: