Նվազագույն աշխատավարձը կդառնա 45 հազար դրամ

7

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Ազգային ժողովում կառավարության 2013թ-ի ծրագիրը ներկայացնելիս նշեց, որ 2013թ-ի հուլիսի 1-ից նվազագույն ամսական աշխատավարձը 32 հազար դրամից կդառնա 45 հազար դրամ:

Կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանը, ըստ վարչապետի, աշխատում է աշխատավարձերի ռազմավարության վերաբերյալ ինչ-որ նախագծի վրա, որտեղ հաստակեցվելու են պետական պաշտոնյաների աշխատավարձերի հարաբերակցությունները` առաջիկա 5 տարիների համար: