Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարն անտեսում է պարետի ցուցումները

9
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը գրել է․

«Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը իրեն օրենքից վեր է դասում և անտեսում է պարետի ցուցումները:

Նոր Նորք վարչական շրջանի աշխատակցի նամակը վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Հարգելի՛, մեծարգո՛ վարչապետ,
Ձեզ է դիմում Նոր Նորք վարչական շրջանի աշխատակից Անահիտ Կարապետյանը: Ունեմ շուրջ 50 տարվա աշխատանքային փորձ, որից 30 տարին՝ Տեղական ինքնակառավարման համակարգում: Ներկայումս աշխատում եմ եմ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմում՝ զբաղեցնելով պարետի հաստիքը: Երկրում հաստատված արտակարգ իրավիճակի պայմաններում, հետևելով Պարետի ցուցումներին, որպես թիրախային խմբի ներկայացուցիչ չեմ հաճախել աշխատանքի: Սա առիթ է հանդիսացել, որ ինձ ծանուցում ուղարկեն վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մակագրմամբ, որ ազատվեմ աշխատանքից:Այս պայմաններում սա խախտում է և մարդու իրավունքների ոտնահարում»։