Երեկ՝ ժամը 16։30-17։00-ի սահմաններում, Գյումրիի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել։
Պարզվել է, որ նա Գյումրիի ռուսական ռազմաբազային զինծառայող, 20-ամյա Ս․Սալիոխվն է։ Ըստ տեղեկությունների՝ դեպքի վայրում նաև նամակ է գտնվել։
Ռուսական կողմը տեղի ունեցածի առնչությամբ հայտարարություն է տարածել։ «2020թ-ի հուլիսի 4-ին Գյումրի քաղաքում, զորամասի սահմաններից դուրս, ոչ ծառայության ժամին, իր վարձակալած բնակարանում գտնվել է 102-րդ ռուսական ռազմական բազայի պայմանագրային զինծառայողի դին։ Բռնության որևէ հետք մասնագետները չեն հայտնաբերել։ Նախնական տվյալներով՝ զինծառայողի մահվան պատճառը են հանդիսացել անձնական հանգամանքները»,- Հարավային ռազմական օկրուգի հայտարարություն են ներկայացնում ռուսական լրատվամիջոցները։ Նշենք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, ընթանում է նախաքննություն։














