ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Նյու Յորքում սպասվում է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ ղեկավարների հանդիպումը:
«Մենք անհամբեր սպասում ենք այսօր Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկելու նպատակով»,-մասնավորապես գրել է ամերիկացի համանախագահը:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի շտաբ-բնակարանում սեպտեմբերի 17-ին պաշտոնապես բացվել է Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը:











