Նյու Յորքում կկայանա Նալբանդյան- Մամեդյարով հանդիպումը

8

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք: Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։

Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։