Նյու Յորքում Ապրիլի 24-ը հայտատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

32

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոն 2016թ. ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Այս մասին նշված է Նյու Յորքի կառավարության կայքում:

Նահանգապետ Կումոն նշել է, որ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանություն վերապրած այն հայերին, ովքեր կոտորածից հետո հաստատվեցին և շարունակեցին իրենց սերունդը Նյու Յորք նահանգում:

Նյու Յորքի բնակիչները միանում են այնտեղի հայկական համայնքին՝ տեղի ունեցած դեպքերն ու քաղած դասերը հիշեցնելու համար: