Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Արցախում է. Լուսանկար

6
Քիչ առաջ նախագահ Սահակյանի հետ Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, հայտնում է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Նրանք կմասնակցեն այսօր Շուշիում կայանալիք Ազգային ժողովի հատուկ նիստում իմ՝ որպես Արցախի Հանրապետության նորընտիր նախագահի, երդմնակալության հանդիսավոր արարողությանը:

Իսկ մայիսի 22-ին տեղի կունենա վարչապետ Փաշինյանի հետ մեր առաջին պաշտոնական աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում նախատեսված է քննարկել առաջիկա անելիքներին վերաբերող հարցերի լայն շրջանակ», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Հարությունյանը։