Նեթանյահուն պահանջում է, որ Իրանը ճանաչի Իսրայելի գոյության իրավունքը

7

Իսրայելը պահանջում է Իրանի միջուկային ծրագրի կարգավորման վերջնական համաձայնագրի ցանկացած տարբերակի մեջ ներառել  Իրանի կողմից Իսրայելը ճանաչելու մասին կետ: Հաղորդում է ria.ru:՝

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նախարարների հետ ունեցած խորհրդակցությունից հետո հրապարակել է հայտարարություն, որի մեջ հերթական անգամ քննադատել է ֆրանսիական Լոզանում մեկ շաբաթ շարունակվող բանակցությունների արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության վերաբերյալ:

«Իսրայելը չի ընդունի այն համաձայնագիրը, որը թույլ կտա մի երկրի միջուկային զենք մշակել, որը խոստանում է մեզ ոչնչացնել»,- ասել է Նեթանյահուն:

«Բացի այդ, Իսրայելը պահանջում է, որպեսզի Իրանի հետ ցանկացած վերջնական համաձայնագրի մեջ ներառվի Իրանի կողմից Իսրայել պետության գոյության իրավունքի հստակ ճանաչում»,- հավելել է նա: