Նեթանյահուն ՄԱԿ-ին կոչ է արել հրաժարվել Գազայի վերաբերյալ զեկույցի հրապարակումից

8

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդից պահանջել է հրաժարվել Գազայի հատվածում միջազգային իրավունքի խախտման հնարավոր դեպքերի հետաքննության արդյունքները հրապարակելուց, որը պետք է մարտին տեղի ունենա: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»: 

«Զեկույցը պատրաստվել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդի` հակաիսրայելական մարմնի կողմից, որը իր որոշումներով ցույց տվեց, որ ոչ մի կապ չունի մարդու իրավունքների հետ»,-ասել է Նեթանյահուն`ի նկատի ունենալով հանձնաժողովի ղեկավար Վիլյամս Շաբասի հրաժարականը: 

Նշենք, որ Շաբասի գլխավորությամբ խորհուրդը հիմնվել էր 2014 թվականին պաղեստինա-իսրայելական հակամարտության ընթացքում, սակայն վերջինս հրաժարական է տվել:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի ամռանը տեղի ունեցած իսրայելա-պաղեստինյան պատերազմի արդյունքում, Գազայի հատվածում ռմբակոծությունների հետևանքով հազարավոր պաղեստինցիներ զոհվեցին, հազարավորները վնասվածքներ ստացած, իսկ Գազան ամբողջությամբ հողին հավասարվեց: