ՆԱՏՕ-ն 4000 զինվորական կուղարկի Բալթյան երկրներ և Լեհաստան

11

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները պատրաստվում են 4 գումարտակ՝ մոտ 4000 զինվորական տեղակայել Ռուսաստանի հետ սահմանին, գրում է The Wall Street Journal-ը:

Նշվում է, որ երկու գումարտակ Բալթյան երկրներ կուղարկի ԱՄՆ-ը, Իսկ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի զինվորականները կտրամադրեն մեկական գումարտակ:

 ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Ռոբերտ Ուորքը հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ ՆԱՏՕ-ի նման գործողությունները պատասխան են այդ տարածաշրջանում Ռուսաստանի աճող ակտիվությանը: