ՆԱՏՕ-ն Վրաստանի հետ կքննարկի համագործակցությունը Սև ծովում

47

ՆԱՏՕ-ն նախարարների հանդիպման ժամանակ Վրաստանի հետ կքննարկի Սև ծովում անվտանգության հետ կապված իրավիճակի հարցում համագործակցության ամրապնդման հարցեր: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳՆ ղեկավարները հերթական նիստը կանցկացնեն երեքշաբթի և չորեքշաբթի: Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը նախատեսվում է դեկտեմբերի 6-ին: