ԿԳ նախկին նախարար Աշոտյանն արձագանքել է Քննչական Կոմիտեի հայտարարությանը

44
ՀՀ ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է ՔԿ-ի տարածած հաղորդագրությանը, որ նախկին նախարարի կողմից կատարվել է պաշտոնեական դիրքի չարաշահում: 

«Քիչ առաջ Քննչական կոմիտեն տարածել է նման հաղորդագրություն:

Քանի որ անձամբ որևէ ծանուցում կամ նամակ դեռ չեմ ստացել, այս պահին որևէ մեկնաբանություններ չեմ անելու, թեպետ կարող եմ արդեն կռահել, թե ինչի մասին է այս գալիք բեմադրությունը:

Այն պահից, երբ հստակեցվեց, թե ում մասին է խոսքը, ինչ գործով և մեղադրանքով, այդ պահից ես և փաստաբանս կլինենք բացարձակ հասանելի այս հարցով»:

Հիշեցնենք, որ Աշոտյանը ՀՀ ԿԳ նախարար է եղել 2009-2016 թթ.-երին: