Նախիջևանում Ադրբեջանի զինուժը անցկացրել է ՀՕՊ վարժանքներ

11

Դեկտեմբերի 11-ին Նախիջևանի առանձին համազորային բանակում հակաօդային պաշտպանության ուժերը անցկացրել են մարտական կրակով հատուկ մարտավարական վարժանքներ։  Այս մասին հայտնում է Razm.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Նշվում է, որ վարժանքներին ներգրավել են նաև ավիացիոն ուժերը՝ թիրախային իմիտացիա ստեղծելու նպատակով։ Վարժանքներն իրականացվել են նաև անձնակազմի պատրաստության նպատակով։