Նախադպրոցական կրթության մասին այս նախագիծը հեղափոխական է լինելու

54

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այս նախագիծը որակեց ոլորտի համար հեղափոխական, որը բավականին լուրջ փոփոխություններ է ենթադրում նախադպրոցական կրթության ոլորտում:

Օրինագծով սահմանվում են նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, կազմակերպական-իրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, ապահովվում է բոլորի համար հավասար նախադպրոցական կրթության իրավունքի իրացումը, կարգավորվում է նախադպրոցական կրթության գործընթացին մասնակից ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավահարաբերությունները, նախադպրոցական կրթության հասանելիությունը և մատչելիությունը: