Ձեր բերած բոլոր ապացույցները չունեին արժանահավատություն: ԱԺ ամբիոնից «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այս խոսքերով դիմեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
«Ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը դուք չեք պատրաստել կամ դուք չեք խմբագրել: Ո՞վ՝ ընթերականը, բերեք նրանց Ազգային ժողով, մենք նրանց հարցեր ունենք տալու»,- ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը նաև նշեց, որ իրեն շատ բաներում կարող են մեղադրել, օրինակ՝ էմոցիոնալ լինելու մեջ, բայց կաշառք տալու մասին խոսք լինել չի կարող:
«Նաիրա Զոհրաբյանը հենց էստեղից ձեռքը կկտրի, եթե մեկը կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ»,- ասաց Զոհրաբյանը:











