Նազարբաևն ու Էրդողանը իսլամական հաշտեցման հռչակագիր են ընդունել

7

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած բանակցությունների արդյունքում իսլամական հաշտեցման հռչակագիր են ընդունել:

«Հաստատում ենք ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության՝ պետությունների ազգային սահմանների անփոփոխելիության, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության հարգման, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու և միջպետական հարաբերություններում վեճերն ու հակամարտությունները խաղաղ բանակցությունների ճանապարհով լուծելու մասին հիմնարար սկզբունքները»,- ասված է հռչակագրի տեքստում: