Նազարբաևն առաջարկել է Պուտինին քննարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցը

13

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևն առաջարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադմիր Պուտինին քննարկման դնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը, գրում է ТАСС գործակալությունը։ 

Ղազախստանի նախագահն ընդգծել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հարցն իրենց համար խնդիր է դարձել։

Հիշեցնենք, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին: