Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը թուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի չորրորդ գագաթնաժողովի ավարտին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան ապագայում կարող է դառնալ Եվրասիական տնտեսական միության ասոցացված անդամ: Հաղորդում է Rosbalt.ru-ն:
Նազարբաևը ընդգծել է, որ ԵՏՄ-ն բաց է այլ երկրների անդամակցության համար: Թուրքիան և այլ երկրներ կարող են ապագայում դառնալ տվյալ միության ասոցացված անդամ:














