Յանուկովիչը ընդունել է վարչապետի հրաժարական

8

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է վարչապետ Նիկոլայ Ազարովին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը։ Տեղեկացնում է  ИТАР-ТАСС գործակալությունը։

 Նույն հրամանագրով նախագահն ընդունել է նաև նախարարների կաբինետի հրաժարականը։

Հիշեցնենք, որ օրեր շարունակ Ուկրաինայում ընդդիմադիրների և ոստիկանական ուժերի միջև բախումներ են ընթանում: Ընդդիմությունը պահանջում է ոչ միայն վարչապետի և նախարարների պալատի, այլև հենց նախագահ Յանուկովիչի հրաժարականը: