Յանուկովիչը դիմել է ՌԴ-ին անձնական անվտանգության ապահովման համար. ՌԴ-ն ընդունել է խնդրանքը

8

Ուկրաինայի արդեն իսկ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը խնդրել է Ռուսատանի իշխանություններին՝ ապահովել իր անձնական անվտանգությունը։ Տեղեկացնում է Itar-tass-ը:

Հաղորդագրության համաձայն՝ Յանուկովիչը մասնավորապես նշել է. «Իմ և իմ կողմնակիցների հասցեին հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչում։ Ստիպված եմ ՌԴ իշխանություններին խնդրել պաշտպանել ինձ ծայրահեղականներից: Ես ինձ հիմա էլ համարում եմ Ուկրաինայի օրինական ղեկավարը՝ ընտրված ուկրաինացիների ազատ կամքի արտահայտման արդյունքում»։

Կայքը նշում է, որ ռուսական կողմը բավարարել է Յանուկովիչի խնդրանքը: