Մոսկվան մեծ հույսեր է կապում Սարգսյան-Ալիև հանդիպումից. Լավրով

13

 ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեծ հույսեր է կապում  նոյեմբերի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Վիեննայում կայանալիք հանդիպման հետ: Regnum-ի փոխանցմամբ` այս մասին ասել է Լավրովը ՀՀ  ԱԳ նախարարնեի հետ ունեցած  համատեղ ասուլիսից հետո:

«Նախագահների անմիջական շփումները առանցքային նշանակություն ունեն մթնոլորտի վերականգնման համար, որը կարևորվում է բանակցությունների շարունակման և փոխադարձ ընդունելի համաձայնության փնտրման հարցում»,- նշել է Ս. Լավրովը:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է,  որ ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: