Մոսկվան Հայաստանի նկատմամբ որդեգրած քաղաքական գիծը առաջիկայում չի փոխի. Դուբնով

6

Ռուսաստանցի քաղաքագետ, Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ Մոսկվայի որդեգրած քաղաքական գիծը առաջիկայում փոփոխություն չի կրի:

Վերջինիս խոսքով, հայ-ռուսական հարաբերություններում առկա պայմաններում կշարունակեն գերակայել անվտանգությանն առնչվող հարցերը: Տեսական նախագծեր ակնկալելը իրատեսական չէ:

Ըստ փորձագետի, հնարավոր է, որ Մոսկվան որոշակի ճշգրտումներ կատարի տարածաշրջանում իր քաղաքականության մեջ, ինչը կապված կլինի այստեղ Իրանի դերի ակտիվացման հետ: