ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի կենտրոնում ցանկապատից կախված տղամարդու դի են գտել։ Այս մասին «Մոսկվա» գործակալությանը հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը։
Նշվում է, որ մահացածը Հայաստանի 66-ամյա քաղաքացի է։ Գործակալության աղբյուրը տեղեկացրել է, որ մարմնի վրա վնասվածքներ կան՝ կտրած-ծակած վերքեր, ներարկման հետքեր։ Նախնական տվյալներով՝ տղամարդը խեղդամահ է եղել։
Մահացածի մոտ բանկային քարտեր և աշխատանքային անցաթուղթ է հայտնաբերվել։ Մարմինն ուղարկվել է դիահերձարան։
Իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները։














