Մոսկվայում հազարավոր ներգաղթյալների են ձերբակալել

7

Մոսկվայի մարզում ոստիկանները ձերբակալել են 1800 օտարերկրացու: Интерфакс-ի հաղորդմամբ՝ 240-ի մոտ արձանագրվել է ՌԴ-ում բնակության պայմանների վերաբերյալ օրենքի խախտում: Չի բացառվում, որ շուրջ 68 քրեական գործ հարուցվի` փաստաթղթերի կեղծման և անօրինական կերպով ներգաղթելու համար: Ոստիկանությունը ստուգումներն անցակցրել է շինհրապարակներում և գյուղատնտեսական ապրանքների շուկաներում: Զանգվածային այս ստուգումները սկսվել են հուլիսի 27-ից հետո, երբ մոսկովյան շուկայում դաղստանցի ներգաղթյալը հարվածել էր ոստիկանի: Այդ միջադեպից հետո ստուգումների արդյունքում ձերբակալվել էր շուրջ հազար մարդ: