Մոգերինի. Սիրիայում վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ ռազմական գործողությունները դադարեցվել են

20

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին նշել է, որ Սիրիայում վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ լուրջ ռազմական գործողություններ չեն արձանագրվել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Սիրիայում հրադադարը զգալի չափով պահպանվում է, չնայած մենք Սիրիայի տարբեր հատվածներում մի քանի խախտում ենք նկատել: Այնուամենայնիվ, ընդհանուր գնահատականի համաձայն, հրադադարը պահպանվում է»,- ասել է նա: