Մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ. Թաթոյան

7
Պատգամավոր Վաղարշակ Հակոբյան, մյուս անգամ չհամարձակվեք Ձեր ձայնը բարձրացնել Մարդու իրավուքնների պաշտպանի վրա: Մյուս անգամ չփորձեք իշխանական դիրքերից խոսել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ, խորհրդարանում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Մյուս անգամ չփորձեք սպառնալ ՄԻՊ-ին: Կան իրավական պատասախատվության բոլոր մեխանիզմները: Դուք նույնիսկ չեք տիրապետում, որ Մարդու իրավուքնների պաշտպանը չի աշխատում կանոնադրությամբ: Ես Ձեզ հետ քննարկելու ոչինչ չունեմ: Եվ մեկ բան էլ. Կանանց իրավուքններին նվիրված է հսկայական բաժին», – ասաց Թաթոյանը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ունեցած իր ելույթում վերոնշյալ պատգամավորն ասել էր՝ 21-րդ դարում՝ թավշյա հեղափոխությունից հետ, կանանց մասին խոսել երկու տողով, անթույլատրելի է: