Մի նոր պատուհաս. Պարտադիր բժշկական ապահովագրություն

12

ՀՀ կառավարության հերթական հարձակումը բնակչության վրա:  «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո կառավարությունը պատրաստվում է ներդնել պարտադիր բժշկական ապահովագրությունը:

Կառավարությունն այսօր արդեն հանձնարարել է պետական առողջապահական գործակալությանը՝ համապատասխան հայեցակարգ մշակել:Տվյալ գործակալության պետ Սարո Ծատուրյանը նշել է. «Հայտնի բան է, որ բժշկական ապահովագրությունից օգտվելու ավելի մեծ ցանկություն են ունենում, որպես կանոն, ավելի հիվանդ մարդիկ, ովքեր արդեն իսկ խնդիր ունեն և դրա համար ուզում են քիչ վճարելով շատ ծառայություններից օգտվել: Բայց այդպես չի լինում: Պարտադիր ապահովագրության գաղափարը նրանում է կայանում, որ երիտասարդները տարեցներին սուբսիդավորեն, հարուստները աղքատներին, քանի որ տոկոսային առումով ավելի շատ են մուծելու, քան թե ցածր եկամուտ ունեցողը»:

Ինչպես տեսնում ենք, այս օրինագիծն էլ եկող տարի կիրագործեն՝ օր օրի աշխատող մարդու համար ապրելն անհնարին դարձնելով: Ընդհանրապես, ՀՀ կառավարությունն ու Ազգային Ժողովն ասես դիտավորությամբ հայ մարդուն ամբողջությամբ ունեզրկում են՝ թողնելով օրվա հացով ու ներքնազգեստով: Ո՞ւմ ծրագիրն են իրականացնում, ո՞րն է նրանց շահն այստեղ: Նախ շահն այն է, որ երկրի ներսում առկա միջոցները սեփական գրպանները լցնելն է՝ բյուջեն թողնելով հասարակ քաղաքացու ուսերին: Բնավ, նպատակը Հայաստանի քաղաքացուն օրվա հացին կարոտ դարձնելով՝ մնացյալ խնդիրներից օտարելն է: Չէ՞ որ սոցիալական խնդիրներով ծանչաբեռնված ու քաղցած մարդը չի կարող մտածել երկրի կառուցման ու պայքարի մասին: Ամբողջ գաղափարը սրանում է կայանում: Ոչնչացնել հայի կամքը՝ դարձնելով նրան զութ սոցիալական ու նյութական էակ: