Միջհամայնքային տրանսպորտը ևս կաշխատի

19

Ինչպես հայտնի է, մոտ երկամսյա դադարից հետո վաղվանից՝ մայիսի 18-ից մայրաքաղաքում կվեսրսկվի հանրային տրանսպորտի աշխատանքը։

«Հրապարակի» հարցմանն ի պատասխան՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից փոխանցեցին, որ որոշումը վերաբերում է նաև միջհամայնքային և միջմարզային տրանսպորտին, վաղվանից դրանք ևս վերսկսելու են կանոնավոր ուղևորափոխադրումները։