Մինսկի խումբը փորձում է հնարավորինս շուտ կազմակերպել երկու նախագահների հանդիպումը. Ուորլիք

5

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են հնարավորինս արագ կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հաջորդ հանդիպումը: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Չնայած  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպման ժամկետները դեռ որոշված չեն, ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրներ, փորձում են երկու նախագահների միջև հանդիպումը կազմակերպել հնարավորինս շուտ»,-ասել է նա: