ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է տարածել, որում նշված է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը եւ Ջեյմս Ուորլիքը, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նոյեմբերի 4-5-ին եղել են տարածաշրջանում՝ շարունակելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ ջանքերը: Նոյեմբերի 4-ին նրանք Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, իսկ նոյեմբերի 5-ին Երևանում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին և քննարկել ղարաբաղյան կարգավորման կարևորությունը: Նրանք նաև հանդիպել են երկու երկրների ԱԳ և Պաշտպանության նախարարներին: Նախագահները հաստատել են 2013 թվականի վերջին հանդիպելու մտադրությունը, որպեսզի քննարկեն կարգավորման վերաբերյալ դիրքորոշումները և առաջ շարժվելու ճանապարհները: Համանախագահները կոչ են անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել տեղում, ինչպես նաև հրապարակային հայտարարություններում: Ռազմական գործողությունները, հատկապես այս պահին, դիտարկվելու են միայն որպես խաղաղության գործընթացը խափանելու փորձ»:











