Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը կոչ է անում հարգել հրադադարի ռեժիմը

12

Հայաստանը և Ադրբեջանը պետք է հարգեն նախագահների հանձնառությունը և հրադադարի ռեժիմը: Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ ընդգծելով նոր բռնությունների անթույլատրելիությունը:

Հիշեցնենք՝ շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի խախտումների հետևանքով այս ամիս հայկական կողմը ունեցել է մեկ կորուստ և երկու զինվոր էլ վիրավորում էին ստացել: